ԱԱԾ․ Գերեզմանատան 2 աշխատող $1500 կաշառք ստանալու համար ձերբակալվել են

ԱԱԾ․ Գերեզմանատան 2 աշխատող $1500 կաշառք ստանալու համար ձերբակալվել են

PanARMENIAN.Net - Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի վարիչն ու հսկիչը կաշառք ստանալուց հետո ձերբակալվել են, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի վարիչն ու նույն գերեզմանատան հսկիչը, քաղաքացու կողմից նախընտրելի գերեզմանատանը գերեզմանատեղի հատկացնելու համար վերջինիցս պահանջել են խոշոր չափերի՝ մոտ 719,000 դրամին համարժեք $1500-ի կաշառք:

Հսկիչը կաշառքը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից, անձնական խուզարկությամբ կաշառքի առարկան հայտնաբերվել և առգրավվել է, իսկ վերջինս խոստովանել է հանցագործության կատարումը։

ԱԱԾ-ից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ կաշառք ստանալու հնարավոր այլ դեպքերը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---