1 մայիսի 2020 - 11:03 AMT
Ավետիք Էլոյանն ազատվել է Ավինյանի խորհրդականի պաշտոնից

Ավետիք Էլոյանն ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից։ Վերջինս ստորագրել է համապատասխան որոշումը։

Էլոյանը 2018-ի հունիսից մինչև 2019-ի հունվար զբաղեցնում էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, որից հետո նշանակվել է փոխվարչապետի խորհրդական:

Ավելի վաղ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։ Ըստ Պետրոսյանի՝ Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է Eloyan Architects նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում: Պետրոսյանի ներկայացված տեղեկատվությունը ստուգվել է իրավապահ մարմինների կողմից և քրեական գործի հարուցումը մերժվել է։