Պետդեպ․ ՀՀ-ն ու Ադրբեջանը հետևակի մարտական մեքենա թույլատրելիից շատ ունեն

Պետդեպ․ ՀՀ-ն ու Ադրբեջանը հետևակի մարտական մեքենա թույլատրելիից շատ ունեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը ներկայացրել է «Մինչև 2020 թվականը սպառազինության վերահսկման, դրա չտարածման և զինաթափման վերաբերյալ համաձայնագրի և պարտավորությունների կատարման մասին» զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանն ավելի շատ ունեն հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), քան թույլատրվում է Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ համաձայնագրով։

Ըստ զեկույցի՝ չնայած կողմերը շարունակում են իրենց լիակատար աջակցությունը հայտնել պայմանագրին, այնուամենայնիվ 2019-ին ՀՄՄ-ի թիվը շարունակել է գերազանցել պայմանագրով նախատեսված քանակը։

Զեկույցում նշվում է, որ անհանգստության առիթ է դառնում նաև երկու երկրի կողմից այլ պարտավորությունների չկատարումը։

Բացի այդ, Ադրբեջանը 2019-ի ընթացքում անցկացված առնվազն մեկ զորավարժության մասին չի նախազգուշացրել, այն դեպքում, երբ դա պարտավոր էր անել՝ համաձայն Վիեննայի փաստաթղթի։

2020 թվականի ՀՀ ռազմական պաշտպանությանը նախատեսված է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ։ 2017-ի մոտ 210 մլրդ դրամի դիմաց, 2018-ին ծախսերը կազմել են մոտ 247 մլրդ դրամ, 2019-ին՝ 301 մլրդ դրամ։ Ադրբեջանը 2020-ին իր ռազմական բյուջեն ավելացել է մոտ 21%-ով՝ հասցնելով այն $3․4 մլրդ-ի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---