Փաշինյան․ 57.3 մլրդ դրամ է ուղղվել հակաճգնաժամային 13 միջոցառման

Փաշինյան․ 57.3 մլրդ դրամ է ուղղվել հակաճգնաժամային 13 միջոցառման

PanARMENIAN.Net - Կառավարության հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառման շրջանակում մայիսի 1-ի դրությամբ բաշխվել է 57.3 մլրդ դրամ: Գումարը բաշխվել է մոտ 23,000 իրավաբանական և 825,000 ֆիզիկական անձանց միջև, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ ներկայացված թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14-րդ,15-րդ և 16 միջոցառումը, որոնց իրագործումն ընթացքի մեջ է:

«Այս ծրագրերի իրագործման արդյունքում շահառու ֆիզիկական անձանց թիվը կգերազանցի 1․2 մլն-ը»,- գրել է նա։

Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2148-ի։ Երկրում ընդհանուր առմամաբ մահվան 33 դեպք կա, առողջացել է 977 հոգի։ ՀՀ-ում կորոավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման համար՝ Կառավարությունը 15 ծրագիր է առաջարկել՝ ուղղված բիզնեսին և սոցիալպես անապահով խմբին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---