Մարալիկում ու Ձորակապում սահմանափակումները հանվել են

Մարալիկում ու Ձորակապում սահմանափակումները հանվել են

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են, հայտնում են Շիրակի մարզպետարանից։

ՀՀ պարետի որոշմամբ՝ երկու բնակավայրում ապրիլի 19-ից 25-ը սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, որը երկարացվել էր մինչև ապրիլի 30-ը։ Պատճառն այն էր, որ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

«Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, որոնցից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մազպետարանից հայտնում են նաև, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 18-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 17 պացիենտ։ Հիվանդության արդյունքում մարզում արձանագրվել է մահվան 3 դեպք: Շիրակում մայիսի 1-ի դրությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցումման մեջ են 339 քաղաքացի։

Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2148-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 977 է, 33 հոգի մահացել է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---