Չինաստանը մերժել է Covid-19-ի ծագման հետազոտություններին ԱՀԿ մասնակցության հայտերը

Չինաստանը մերժել է Covid-19-ի ծագման հետազոտություններին ԱՀԿ մասնակցության հայտերը

PanARMENIAN.Net - Չինաստանը մերժել է կորոնավիրուսի ծագման հետազոտություններին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնակցության հայտերը։ Այդ մասին հայտարարել է Չինաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Գոդեն Գալեան՝ Sky News-ին հարցազրույցում։

Նա տեղեկացրել է նաև, որ ԱՀԿ-ն նման առաջարկներով դիմել է Չինաստանի իշխանություններին և Առողջապահության պետական կոմիտեին, սակայն հրավեր չի ստացել։

«Մենք գիտենք, որ երկրում հետազոտութնուններ են սկսվել, բայց այս փուլում դրանց միանալու հրավեր չենք ստացել»,- հայտարարել է պաշտոնյան։

Նա հավելել է, որ չափազանց կարևոր է բացահայտել վիրուսի ծագման աղբյուրները։

Ըստ ԱՀԿ ներկայացուցչի՝ կազմակերպությանը նաև չեն տրամադրվել վիրուսներ հետազոտող Ուհանի 2 լաբորատորիայի գրառումները։

«Դատելով եղած վկայություններից, ԱՀԿ գործընկերները եռակողմ համակարգում վստահ են, որ վիրուսը ծագել է Ուհանից, սակայն այն բնական է, ոչ թե արհեստական»,- ասել է Գալեան։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳ փոխնախարար Յուե Յույչենն ամերիկյան NBC-ին հայտարարել էր, որ Չինաստանը կողմ է միջազգային գործակցությանը կորոնավիրուսի ծագման աղբյուրների ուսումնասիրության հարցում։ Նա դեմ է արտահայտվել, որպեսզի «Չինաստանը հայտնվի մեղադրյալների աթոռին առանց որևէ ապացույցի»։

Կորոնավիրուսի համաճարակը բռնկվել է չինական Ուհանում 2019-ի դեկտեմբերին։ Այժմ վարակը տարածվել է 187 երկրում, հաստատվել է վարակի 3․2 մլն դեպք։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---