ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 7933 նոր դեպք կա 1 մայիսի 2020 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 7933 նոր դեպք է գրանցվել՝ սա ամենամեծ աճն է պանդեմիայի բռնկվելուց ի վեր։ Այդ մասին տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նոր վարակվածների 44,5%-ի մոտ ոչ մի կլինիկական դրսևորում չի եղել։ Նոր դեպքերի առավելագույն քանակը Մոսկվայում է գրանցվել՝ 3561 մարդ, Մոսկովյան շրջանում՝ 797, Սանկտ Պետերբուրգում՝ 349։ Մահվան 96 նոր դեպք կա, ապաքինվել է 1601 հիվանդ։ Այսպիսով, մայիսի 1-ի դրությամբ ՌԴ-ում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակի 114,431 դեպք է գրանցվել, մահացել է 1169 մարդ, ապաքինվել՝ 13,220-ը։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի 3․1 մլն դեպք է գրանցվել, ավելի քան 217,000 մարդ մահացել է։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |