Բուհերի դիմորդներն ընդունելության դիմում-հայտն առցանց կլրացնեն․ Վերջնաժամկետը հունիսի 15-ն է

Բուհերի դիմորդներն ընդունելության դիմում-հայտն առցանց կլրացնեն․ Վերջնաժամկետը հունիսի 15-ն է

PanARMENIAN.Net - 2020-2021 ուստարվա դիմորդներն ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը Գնահատման և թեստավորման կենտրոն պետք է ուղարկեն էլեկտրոնային եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18։00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500 դրամ:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհի` մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտության մրցույթին։ Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:

Միասնական և ներբուհական քննություններն անցկացվելու են մեկ փուլով` հուլիս ամսվա առաջին տասնօրյակում: Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են 2 փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

Նշվում է նաև, որ ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում մեդալակիրներին, արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին, 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին և սահմանված մի շարք այլ արտոնություններ ունեցողներին։

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև հուլիսի 18-ը: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18:00-ն։

Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2148-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը 977 է, 33 հոգի մահացել է։ Մարտի 16-ից մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Արտակարգ դրության պայմաններում երկրում ուսհաստատությունները չեն գործել, դասերն անցկացվել են հեռավար եղանակով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---