Շվեդական ռեստորան՝ մեկ հոգու համար 1 մայիսի 2020 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Շվեդիայում կբացվի Bord för En (շվեդերենից թարգմանաբար՝ «սեղան մեկի համար») ոչ սովորական ռեստորանը։ Այն տեղակայված է շվեդական Ռանսեթեր քաղաքին հարակից մարգագետնում և, ըստ կոնցեպտի` կարող է օրը միայն մեկ հաճախորդի ընդունել, փոխանցում է CNN-ը: Նախագծի հեղինակները Լինդա Կարլսոնը և Ռասմուս Փերսսոնն են, որոնց մոտ ռեստորանի միտքը ծագել է՝ տարեց ծնողների անակնկալ այցից հետո։ Զույգը որոշել է հետևել սոցիալական հեռավորություն պահելու բոլոր կանոններին՝ տարեց հարազատների առողջությունը պահպանելու համար, իսկ նախկին շեֆ խոհարար Փերսսոնը պատրաստած ուտեստները պատուհանից փոխանցել է հարազատներին։ Բաց դաշտի մեջ գտնվող ռեստորանում կա մեկ ճաշասեղան ու աթոռ, և չկա մատուցող․ ուտեստը խոհանոցից այցելուի սեղանին է հասնում պարանին կապված զամբյուղով։ Զույգը պլանավորում է ռեստորանն աշխատեցնել մինչև օգոստոսի 1-ը։ Նրանք այցելուներին սպասում են՝ անկախ ֆինանսական կարգավիճակից․ հյուրերը կարող են վճարել այնքան, որքան անհրաժեշտ կհամարեն։ Ի տարբերություն Եվրամիության այլ երկրների՝ Շվեդիան կորոնավիրուսի տարաումը կանխելու համար խիստ սահմանափակումների չի գնացել։ Մարտի 27-ից հանրային միջոցառումներին կարող էին հավաքվել մինչև 50 հոգի, փակվել են գրեթե բոլոր կինոթատրոնները, թանգարանները և թատրոնները, չեղարկվել են սպորտային միջոցառումները։ Երկրում մայիսի 1-ի դրությամբ 21,000-ից ավելի վարակված կա, մահացել է 2653 մարդ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |