ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի 125 նոր դեպք է գրանցվել. Ընդհանուր՝ 2273

ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսի 125 նոր դեպք է գրանցվել. Ընդհանուր՝ 2273

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2273-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 125-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 33 դեպք կա։ Եվս 1 մահ է ավելացել այլ պատճառով, ընդհանուր՝ 3։

Ապաքինվել է 34 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1010 է։ Փաստացի բուժվողների թիվը 1227 է։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 23,142 անձ։.

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---