2 մայիսի 2020 - 11:29 AMT
ԱՄՆ-ում կորոնավիրուսը կբուժեն Ռեմդեսիվիր դեղամիջոցով, որը մշակվել էր Էբոլայի տենդի դեմ

ԱՄՆ-ում կորոնավիրուսը կբուժեն Ռեմդեսիվիր դեղամիջոցով, որը մշակվել էր Էբոլայի տենդի դեմ:

Ի սկզբանե այն մշակվել է ամերիկյան Gilead Sciences կենսատեխնոլոգիական ընկերության կողմից Էբոլայի տենդի դեմ, իսկ ավելի ուշ պարզվել է դրա դրական ներգործությունը SARS և MERS կորոնավիրուսների դեմ պայքարում։

ԱՄՆ Առողջապահության նախարարության բժշկական կանոնակարգող (FDA) մարմինն այդ դեղամիջոցն օգտագործելու շտապ թույլտվություն է տվել։ Այդ մասին հայտարարել է FDA ղեկավար Սթիվեն Հանը Twitter-ի իր միկրոբլոգում, գրում է Deutsche Welle-ն։

«Թեև կորոնավիրուսով հիվանդների բուժման համար Ռեմդեսիվիրի կիրառման արդյունավտության և անվտանգության մասին տեղեկությունները սահմանափակ են, այդ դեղամիջոցը կլինիկական փորձարկումների ժամանակ նպաստել է հիվանդների ապաքինման արագացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քանի որ բուժման այլընտրանքային միջոց չկա, այնուամենայնիվ, Ռեմդեսիվիրի կիրառումից պոտենցիալ օգուտը գերազանցում է հնարավոր ռիսկերը։

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի և մահվան ամենաշտ դեպքերն աշխարհում։ Մայիսի 1-ի դրությամբ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակի 1․1 մլն դեպք կա, ավելի քան 65,000 մարդ մահացել է։

Photo. AFP