Կիմ Չեն Ընը վերջին 20 օրում առաջին անգամ հայտնվել է հանրությանը

Կիմ Չեն Ընը վերջին 20 օրում առաջին անգամ հայտնվել է հանրությանը

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջին 20 օրվա մեջ առաջին անգամ հանրային վայրում է հայտնվել ու մասնակցել գործարանի բացման, հյուսիսկորեական լրատվամիջոցներին հղումով հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Լրատվամիջոցները նշել են, որ Ընն անձամբ է կտրել հանդիսավոր արարողության ժապավենը։

«Այնուհետև նա ջերմորեն թափահարել է ձեռքը՝ ի պատասխան ամբոխի և շինարարների, որոնք էնուզիազմով «ուռա» էին գոչում»,- գրել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Հյուսիսկորեացի առաջնորդը հանրության մեջ չէր հայտնվել ապրիլի 12-ից։ Այն բանից հետո, երբ հրավկորեական Daily NK լրատվամիջոցը գրել էր, թե Կիմ Չեն Ընը վիրահատությունից հետո բուժման կուրս է անցնում, մի շարք լրատվամիջոցներ և սոցցանցերի օգտատերեր լուր էին տարածել, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդի առողջությունը վտանգի տակ է, հրապարակումներ եղան նաև նրա մահվան մասին։

Այդ նույն ժամանակահատվածում Հրվ․ Կորեայի իշխանությունները հայտնեցին, որ իրենց տվյալներով՝ Կիմ Չեն Ընը ողջ ու առողջ է։

Ընը Հս․ Կորեայի առաջնորդն է 2011 թվականից, այդ պաշտոնում փոխարինում է հորը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---