ՌԴ-ն արդեն 7-րդն է աշխարհում վարակվածների թվով․ 1 օրում մոտ 10,000 նոր դեպք կա 2 մայիսի 2020 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9623 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է օպերատիվ շտաբը։ Սա մեկ օրում վարակվածների նոր ռեկորդ է։ ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 124,054-ի 85 շրջանում։ ՌԴ-ն 7-րդն է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով։ Մեկ օրում մահացել է 57 հիվանդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1222-ի։ Ապաքինվել է 1793, ընդհանուր՝ 15,013։ 10,819 մարդ շարունակում է բուժումը, գրում է «Վեդոմոստին»։ Նոր հիվանդացածների 46.6%-ը կլինիկական ոչ մի ախտանշան չի ունեցել։ Ըստ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի՝ երկրում կրկնակի վարակման ոչ մի դեպք չի գրանցվել։ Մոսկվան շարունակում է առաջատարը մնալ վարակվածների թվով՝ 62,658 դեպք։ Աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 3․3 մլն դեպք է գրանցվել։ Մոտ 239,000 մարդ մահացել է, 1 միլիոնից ավելին՝ ապաքինվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |