Գուգարքի սբ Հովհաննես մատուռ-սրբավայրը կվերակառուցվի

Գուգարքի սբ Հովհաննես մատուռ-սրբավայրը կվերակառուցվի

PanARMENIAN.Net - Հարթագյուղի սբ Հովհաննես մատուռ-սրբավայրն ամբողջական և հիմնավոր կվերակառուցվի։ Մայիսի 1-ին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը մի խումբ հուշարձանագետ-ճարտարապետների հետ այցելել է մատուռ-սրբավայր:

Փետրվարի 5-ին սրբավայրի տանիքը քամուց ու փոթորկից պոկվել էր:

Սրբազան հոր հրավերով սբ Հովհաննես ժամանած հուշարձանագետ-ճարտարապետները, Ստեփան Նալբանդյանի գլխավորությամբ, տեղում զննել են սրբավայրի ընդհանուր վիճակը, կատարել ուսումնասիրություններ, նկարահանում և չափագրում, հայտնում է Գուգարաց թեմի դիվանի ֆեյսբուքյան էջը։

Ճարտարապետներին հանձնարարվել է պատրաստել վերակառուցման ու վերականգնման նախագիծ և նախահաշիվ:

Արդեն կան անձինք, ՀՀ-ից և ԱՄՆ-ից, որոնք իրենց նյութական աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել:

Նախկինում ևս մի քանի անգամ քամուց մատուռի տանիքը վնասվել էր, վառվող մոմերի բռնկումից էլ այն հրդհվել էր, այրվել էին սրբապատկերները: Սրբազան մատուռը մշտապես վերականգնվել է անհատների օժանդակությամբ ու նախաձեռնությամբ, սակայն, առանց մասնագիտական միջամտության և ուղղորդման:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---