Փաստաբան. Խուզարկում են Ucom-ի նորանշանակ տնօրենի բնակարանը

Փաստաբան. Խուզարկում են Ucom-ի նորանշանակ տնօրենի բնակարանը

PanARMENIAN.Net - Խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

Ապրիլի 14-ին ընկերության տնօրեն է նշանակվել Արա Խաչատրյանը։ Նա որպես Տնօրենների խորհրդի անդամ պաշտոնապես միացել է Ucom ընկերության թիմին 2019թ.

«Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր»,-ասվում է գրառման մեջ:

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալուն աջակցելու համար։

Ավելի վաղ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը:

Ընկերության բաժնետերերից են ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, և հորեղբոր որդին՝ Արամ Խաչատրյանը։ Գագիկ Խաչատրյանն այժմ կալանավորված է և մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու և մեկ այլ գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեջ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---