ԱՀԿ․ Աշխարհը կորոնավիրուսի պանդեմիային պատրաստվելու բավականաչափ ժամանակ ուներ

ԱՀԿ․ Աշխարհը կորոնավիրուսի պանդեմիային պատրաստվելու բավականաչափ ժամանակ ուներ

PanARMENIAN.Net - Աշխարհը կորոնավիրուսի համաճարակին պարաստվելու բավականաչափ ժամանակ է ունեցել, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը, փոխանցում է «Վեդոմոստին»։

Ըստ նրա՝ ԱՀԿ-ն ժամանակին է հայտնել պանդեմիայի մասին և պայմանավորվել Չինաստանի հետ՝ իր թիմին այդ երկիր հետազոտության ուղարկելու համար։

Նշվում է նաև, որ ԱՀԿ արտակարգ հանձնաժողովն ուժի մեջ է թողել պանդեմիայի ռեժիմը, իսկ երեք ամիս առաջ՝ հունվարի 30-ին ԱՀԿ-ն առաջին անգամ հորդորել է անցնել արտակարգ դրության ռեժիմի՝ կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով։

Հեբրեյեսուսն ասել է, որ այդ ժամանակ Չինաստանի սահամաններից դուրս կորոնավիրուսով վարակված էր ընդամենը 82 մարդ, իսկ մահվան դեպքեր ընդհանրապես չկային։

ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիայի մասին հայտարարել է 2020-ի մարտի 11-ին։ Ըստ կազմակերպության տվյալների՝ ողջ աշխարհում վիրուսն ախտորոշվել է 3․1 մլն մարդւո մոտ, 224,000-ից ավելի մարդ մահացել է։ Ջոնս Հոփքինսի ինստիտուտը հաղորդում է 3․2 մլն վարակակրի ու 233,000 մահվան մասին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---