Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակի 102 դեպք կա

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակի 102 դեպք կա

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

Նա հավելել է, որ մարզում ընդհանուր 102 հաստատված դեպք կա։ Մարզում վարակից մահվան 2 դեպք է գրանցվել։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2273-ի: Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 33 դեպք կա։ Եվս 1 մահ է ավելացել այլ պատճառով, ընդհանուր՝ 3։ Առողջացածների ընդհանուր թիվը 1010 է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---