ՀՀ-ում կորոնավիրուսի 113 նոր դեպք է գրանցվել, ևս 2 վարակված մահացել է

ՀՀ-ում կորոնավիրուսի 113 նոր դեպք է գրանցվել, ևս 2 վարակված մահացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2386-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 113-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 35 դեպք կա։ Եվս 4 մահ գրանցվել է այլ պատճառով։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից:

Ապաքինվել է 25 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1035 է։ Փաստացի բուժվողների թիվը 1312 է։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 24,177 անձ։.

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---