Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3․5 մլն-ը 4 մայիսի 2020 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3․5 մլն-ը, հայտնում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Ըստ ինստիտուտի տվյալների՝ վիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 247,000-ից ավելի մարդ, առողջացածների թիվն անցնում է 1․1 մլն-ը։ Աշխարհում կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ այնտեղ վիրուսից 28,800-ից ավելի մահ է գրանցվել։ Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 28,400-ից ավելի մահվան դեպքով, ապա՝ Ֆրանսիան, 25,000-ից ավելի դեպքով։ Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է․ երկրում վարակակիրների թիվն անցել է 1․1 մլն-ը։ Երկրորդն Իսպանիան է՝ 217,000-ից ավելի վարակակրով, երրորդը՝ Իտալիան, 210,000-ով։ Կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվել են 2019-ի դեկտեմբերին՝ Չինաստանում։ 2020-ին արդեն վարակը սկսել է տարածվել՝ դուրս գալով Չինաստանի սահմաններից։ Մարտին ԱՀԿ-ն հայտարարեց աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |