Թրամփ․ ԱՄՆ-ն Covid-19-ի դեմ պատվաստանյութ կստեղծի տարեվերջին

Թրամփ․ ԱՄՆ-ն Covid-19-ի դեմ պատվաստանյութ կստեղծի տարեվերջին

PanARMENIAN.Net - ԱՄՆ մասնագետները վստահ են, որ կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել մինչև 2020-ի ավարտը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում։

ԱՄՆ-ն առաջին տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների քանակով՝ ավելի քան 1․1 մլն մարդ։

«Մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ պատվաստանյութ կունենանք կորոնավիրուսի դեմ»,- ասել է Թրամփը, գրում է «Կոմերսանտը»։

ԱՄՆ-ում նախագահի վարչակազմի «Գերձայնային արագություն» ծրագրով կորոնավիրուսի դեմ 14 պատվաստանյութ է մշակվում։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Covid-19-ի պատվաստանյութի 83 հեռանկարային մշակումների ցուցակ էր հրապարակել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---