Հայաստանի հարավ-արեւելքում գտնվել է մարդկային ուղեղ, որը մոտ 6 հազար տարեկան է14 հունվարի 2009 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հարավ-արեւելքում` Իրանի հետ սահմանից ոչ շատ հեռու գտնվող Արենի-1 քարանձավում, հայտնաբերվել է հնադարյան մարդու գլխուղեղ: Նախնական գնահատականներով, լավ պահպանված գտածոյի տարիքը կազմում է մոտ 6 հազ. տարի, գրում է «Աշխարհի շուրջ»-ը` վկայակոչելով Science News-ը:Մասնագետների խոսքերով, այդ գտածոն կարող է ամենահին մարդկային ուղեղը լինել, որը երբեւէ գտնվել է Հին Աշխարհում: Ներկայումս գիտնականները հետազոտում են այդ ուղեղը: Նրա մակերեւույթին պահպանվել են արյունատար անոթներ, արյան բջիջներն արդեն վերցվել են մանրամասն ուսումնասիրման համար: Քարանձավում գտնվել են նաեւ մեծ կարասներ, խաղողի կեղեւի եւ կորիզների մնացորդներ, մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգերի սերմեր, բազմաթիվ հացահատիկային հասկեր, հագուստ, ծղոտ, խոտ եւ չորացած սալոր: Պղնձե դարի բոլոր այդ իրերը շատ լավ պահպանվել են այն բանի շնորհիվ, որ քարանձավում չափազանց քիչ խոնավություն եւ կայուն ջերմաստիճաններ են եղել: Հնագետները հույս ունեն շարունակելու պեղումները Արենի-1-ում եւ այլ քարանձավներում, որոնք տեղակայված են Արփա գետի երկայնքով: Այդ քարանձավներից մեկն իր չափերով անգամ գերազանցում է Արենի-1-ը եւ կարող է բազմաթիվ արտեֆակտեր պարունակել: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |