Թորոսյան. ՀՀ-ում Covid-19-ով կրկնակի վարակման դեպքեր կան

Թորոսյան. ՀՀ-ում Covid-19-ով կրկնակի վարակման դեպքեր կան

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր են գրանցվել։ Այդ մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դժբախտաբար, նման դեպքեր գրանցվել են, այդ թվում նաև՝ Հայաստանում։ Նման դեպքերը մեզ մոտ այս պահին երեքն են, նրանք գանգատ չունեն, անհանգստացնող սիմպտոմ չունեն, բայց դուրսգրումից ավելի քան երկու շաբաթ հետո վիրուս է հայտնաբերվել, նորից իզոլացրել ենք, որպեսզի այլ անձանց վարակելու հավանականությունը կանխարգելվի», - ասել է նախարարը, գրում է Aysor.am-ը։

Նա նկատել է, որ հիմա ակադեմիական մեծ դեբատ է ընթանում և ամեն օր թարմ տվյալներ են ստանում, թե արդյոք դա կրկնակի վարակ է, թե օրգանիզմում եղել է վիրուսի ապակտիվացում, հետո նորից ակտիվացել է։ Ավելի հավանական է, որ առկա է լինում վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն հյուսցածքներում՝ երբ վիրուսը չի բազմանում, սակայն նրա ՌՆԹ-ն մնում է բջիջների մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2507-ի։ Մահվան ևս 4 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 39 դեպք կա։ Եվս 4 մահ գրանցվել է այլ պատճառով։ Առողջացածների ընդհանուր թիվը 1071 է։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---