Թորոսյան․ Մեր վարքագիծն է պայմանավորում՝ մայիսի վերջին 10 թե 50 հազար վարակակիր կունենանք

Թորոսյան․ Մեր վարքագիծն է պայմանավորում՝ մայիսի վերջին 10 թե 50 հազար վարակակիր կունենանք

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի վարակման թվի աճն առաջիկայում կախված է քաղաքացիների վարքագծից, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Մեր բոլորի վարքագիծն է պայմանավորելու՝ մենք ունենալու ենք 10,000 դեպք մայիսի վերջին, թե՞ 50,000 հազար դեպք», - ասել է նախարարը:

Ճշտող հարցին՝ ի վերջո, կա կանխատեսում, թե վարակման քանի դեպք կլինի մայիսի վերջին՝ Թորոսյանն արձագանքել է, որ իր նշած 10,000 թիվը շատ հավանական է։

Նախարարը նաև նշել է, որ կանոնները չպահպանելու դեպքում կարող են «պայթյունավտանգ բռնկումներ» լինել, ՀՀ-ում վարակակիրների թիվը կարող է հասնել 500,000-ի՝ հազարավոր մահերով, կարող են հոսպիտալացվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ։

Նախարարը չի բացառել, որ սահմանափակումների վերացումը կնպաստի վարակի տարածման աճին։

«Նաև պետք է խոստովանեմ, որ ինչ-որ չափով անխուսափելի է, որովհետև հնարավոր չէ ապրել ամեն ինչ փակ վիճակով։ Դա մի օր պետք է տեղի ունենար, և այդ ժամանակը մենք օգտագործեցինք ինչ-որ կերպ առողջապահական համակարգը կարգի գցելու և մարդկանց մեջ որոշակի վարքագծային կանոններ դրսևորելու համար։ Օրինակ, եթե մի ամիս առաջ սրճարանները բացվեին, մենք վարքագծային կանոններ չունեինք, հիմա ունենք», - ասել է նա։

Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2507-ի։ Մահվան ելքով 39 դեպք կա։ Եվս 4 մահ գրանցվել է այլ պատճառով։ Առողջացածների ընդհանուր թիվը 1071 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մայիսի 4-ից մի շարք ոլորտների սահմանափակումները հավել են, վերացվել է նաև ազատ տեղաշարժի սահամնափակումը։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---