Իրանի ազգային արժույթը ռիալի փոխարեն թուման կկոչվի 4 մայիսի 2020 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Իրանի մեջլիսը հաստատել է ազգային արժույթի անվանափոխման և դենոմինացիայի մասին օրինագիծը։ Ըստ օրինագծի՝ Իրանի ազգային արժույթը կկոչվի թուման։ Մինչ այդ պաշտոնական անվանումը ռիալ էր։ Փոխանակման ժամանակ թումանին հավասար կլինի 10,000 ռիալը, գրում է ՏԱՍՍ-ը։ Արժույթի փոխանակումն աստիճանաբար կիրականացվի և կտևի 3 տարի։ Կենտրոնական բանկը պարտավոր է ապահովել անցումային շրջանի մեկնարկը նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։ Իրանի կառավարությունը հավանություն էր տվել ԿԲ արժույթի բարեփոխման նախագծին 2016-ին։ Այնուհետև մի քանի տարի քննարկվել են օրինագծի մանրամասները։ Թումանը շրջանառության մեջ է եղել Պարսկաստանում մինչև 1932թ․, երբ փոխարինվեց ռիալով։ Այժմ հակառակ փոփոխությունն է կատարվում դրամային հաշվարկների պարզեցման նպատակով։ Մինչ օրս թումանը համարվում էր ոչ պաշտոնական դրամային միավոր։ ԿԲ թղթադրամներին և գնապիտակներին ռիալն էր նշվում, սակայն առօրյա կյանքում իրանցիները գրեթե միշտ ռիալը թուման են անվանում, ինչը խառնաշփոթ էր առաջացնում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |