Նախարար․ ԱԺ-ում կորոնավիրուսով հիվանդի կոնտակտավոր կա, վարակակիր չկա

Նախարար․ ԱԺ-ում կորոնավիրուսով հիվանդի կոնտակտավոր կա, վարակակիր չկա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում կորոնավիրուսով վարակակիր չկա, կա հիվանդի կոնտակտավոր, որն ԱԺ աշխատակից է։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորների թեստավորման անհրաժեշտությանը, գրում է «Երկիր Մեդիան»։

«Նա մեկուսացվել է, և այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտի հետ: Կարող է առողջապահության նախարարությունում լինի վարակակրի կոնտակտ, որը կմեկուսացվի, ինչպես մնացած բոլոր տեղերում: Տնտեսվարող սուբյեկտի անունը որևէ բան չի փոխում գործողությունների առումով»,- նշել է նա։

Նախարարը հավելել է, որ բոլորը, ովքեր կունենան մեկուսացման կարիք, կմեկուսացվեն՝ անկախ աշխատանքի վայրից:

Նա նշել է նաև, որ ժամանակի ընթացքում թեստավորման թվերն ավելանում են:

Արսեն Թորոսյանն ասել է նաև, որ կախված քաղաքացիների վարքագծից՝ մայիսի վերջին երկրում, հավանական է, 10,000 վարակակիր լինի։

Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2507-ի։ Մահվան ելքով 39 դեպք կա։ Եվս 4 մահ գրանցվել է այլ պատճառով։ Առողջացածների ընդհանուր թիվը 1071 է։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մայիսի 4-ից մի շարք ոլորտների սահմանափակումները հավել են, վերացվել է նաև ազատ տեղաշարժի սահամնափակումը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---