ՀՀ-ում վարակի 112 նոր դեպք է կա. 3 պացիենտ մահացել են, 40-ը՝ դուրս գրվել

ՀՀ-ում վարակի 112 նոր դեպք է կա. 3 պացիենտ մահացել են, 40-ը՝ դուրս գրվել

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2619-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 112-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել. մեկը՝ կորոնավիրուսից, երկուսը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 6։

Ապաքինվել է 40 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1111 է։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 25,846 անձ։.

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---