Շվեդիան կորոնավիրուսի դեմ պայքարում հիմնական 2 միջոց ունի

Շվեդիան կորոնավիրուսի դեմ պայքարում  հիմնական 2 միջոց ունի

PanARMENIAN.Net - Շվեդիայի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռնարկել են միայն այն միջոցները, որոնք գիտական հիմնավորում ունեն։ Այդ մասին հայտարարել է Շվեդիայի կառավարության և ԱՀԿ գլխավոր քարտուղարի խորհրդական Յուհան Գիզեկեն՝ հավելելով, որ նման հիմնական 2 միջոց կա։

«Այդ միջոցները, մեր կարծիքով, 2-ն են։ Առաջինը՝ պետք է լվանալ ձեռքերը, ինչի մասին գիտենք արդեն 150 տարի։ Եվ երկրորդը՝ հարկավոր է սոցիալական հեռավորություն պահպանել, շատ չմոտենալ այլ մարդկանց»,- ասել է նա, գրում է ՌԲԿ-ն։

Ըստ Գիզեկեի՝ վիրուսի դեմ պայքարի մյուս միջոցների առավելությունն ակնհայտ չէ։ Մասնավորապես, Շվեդիան հարկ չի համարում խստացնել սահմանային հսկողությունը, քանի որ յուրաքանչյուր երկրում կան հիվանդության աճի օջախներ, ուստի իմաստ չունի բերովի դեպքերի մասին անհանգստանալ։

«Սահմաններ փակելն անիմաստ գործ է։ Դպրոցներ փակելը, հավանաբար, ընդհանրապես, ոչ մի հետևանք չի ունենում։ Արգելե”լ մարդկանց փողոց դուրս գալ՝ դա հիմարություն է, նման արգելքները գիտական հիմնավորում չունեն»,- ասել է համաճարակաբանը։

Շվեդիայում բաց են հասարակական վայրերը, սրճարանները, տարրական դպրոցները, մանկապարտեզները, աշխատում է հանրային տրանսպորտը։ Արգելված է միայն 50-ից ավելի խմբերով մարդկանց կուտակումը մեկ վայրում, իսկ ավագ դասարանների աշակերտներն ու ուսանողներն առցանց են սովորում։ Կառավարությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին սոցիալական հեռավորություն պահպանել, հնարավորության դեպքում տնից աշխատել և խուսափել տարեցների հետ շփումից։

Գիզեկեն նշել է, որ շվեդները բարձր կարգապահություն են ցուցաբերում և կատարում են կառավարության խորհուրդները։

Շվեդիայում ազատ է ինտենսիվ թերապիայի մահճակալների 10 տոկոսը։ Սակայն, մահացությունը կորոնավիրուսից 1 մլն բնակչության հաշվարկով՝ 260 է, դա ավելին է, քան հարևան երկրներում, բայց քիչ է, քան Ֆրանսիայում և Իտալիայում։ Ֆինլանդիայում այդ թիվը 42 է, Դանիայում՝ 83, Նորվեգիայում՝ 38։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---