Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանը վերադարձրել է օկուպացված Հյուսիսային Կիպրոսի առաջնորդին ամանորյա նվերը15 հունվարի 2009 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսում քաղաքական սկանդալ է տեղի ունեցել: Կիպրոսի խորհրդարանի նախագահ, Կիպրոսի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Մարիոս Գարոյանը վերադարձրել է ամանորյա նվերը, որ ստացել էր օկուպացված Հյուսիսային Կիպրոսի առաջնորդ Մեհմետ Ալի Թալաթից: Այս փաստը քննադատության է արժանացել կիպրոսցի թուրքերի կողմից, որոնք դա վիրավորանք են համարել: Կիպրոսի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է, որ նվերը վերադարձնելու համար առիթ է հանդիսացել հետեւյալ գրառումը` «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության նախագահ Մեհմետ Ալի Թալաթ»: Անհնար է ընդունել չճանաչված նախագահի նվերը, գտնում է Կիպրոսի կառավարության մամլո քարտուղարը, գրում է Կիպրոսի հայ համայնքի Gibrahayer թերթը: 1974 թվականից ի վեր Կիպրոսի հյուսիսային մասը օկուպացված է թուրքական զորքերի կողմից, որոնք էլ հռչակել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը: Կղզու հունական մասը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ է: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը ճանաչել է միայն Թուրքիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |