ArchDaily․ Հայաստանի նոր ճարտարապետությունը՝ հիմնված պատմության վրա

ArchDaily․ Հայաստանի նոր ճարտարապետությունը՝ հիմնված պատմության վրա

PanARMENIAN.Net - Ճարտարապետական ամենահայտնի կայքերից մեկը՝ ArchDaily-ն հոդված է հրապարակել Հայաստանի ժամանակակից ճարտարապետության մասին՝ նշելով՝ այն համապատասխանում է հին ավանդույթներին և երկրի սեյսմավտանգ աշխարահագրությանը։

Հոդվածում նշվում է, որ միջնադարյան եկեղեցիներով հարուստ Հայաստանը տուն է դարձել ժամանակակաից նախագծերի համար, որոնք վերանայում են կառուցապատման ավանդական մեթոդներն ու կազմակերպչական սկզբունքները։

Հոդվածագիրը ներկայացրել է նաև վերջին 10 տարվա հայկական ճարտարապետության ժամանակակից նախագծերը։

Դիլիջանի կենտրոնական դպրոց, Storaket հայկական ճարտարապետական ստուդիա

Վերջին տարիներին կրթության ոլորտը Դիլիջանում զարգանում է․ դրա ապացույցներից մեկը Հայաստանի հյուսիսային քաղաքում գտնվող Դիլիջանի կենտրոնական դպրոցն է։ Քաղաքում կրթության ոլորտի զարգացման ապացույցներից են նաև միջազգային UWC Dilijan-ն ու Հայաստանի կենտրոնական բանկի գիտահետազոտական կենտրոնը։

Միջազգային դպրոց UWC Dilijan, բրիտանական Tim Flynn Architects ճարտարապետական բյուրո

UWC Dilijan նախագծի գլխավոր նպատակներից էր հայկական այնպիսի միջազգային դպրոցի հիմնում, որը գերազանցում է սովորական դպրոցին՝ ժամանակակից շենքային պայմանները համադրելով բնական միջավայրի հետ։ Դպրոցի կառուցման ժամանակ օգտագործվել են հայկական տուֆն ու տեղական քարը։

BigBek ընկերության գրասենյակ, snkh ճարտարապետական ստուդիա

Հայկական BigBek ընկերության գրասենյակը գտնվում է նախկին Խորհրդային Հայաստանի ErAZ ավտոմոբիլային գործարանի տարածքում։ Այստեղ այժմ բիզնես կենտրոն է՝ հիմնականում ՏՏ ոլորտի գրասենյակներով։

Նախագծի նպատակն էր 177 քմ-ում խիստ ֆունկցիոնալ կերպով մոտ 30 մարդու համար նախատեսված բաց աշխատանքային տարածք ստեղծել։

Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի վերակառուցում, Storaket ստուդիա

Հայաստանի ամերիկյան համալսարանի հին շենքն ունի սիմետրիկ եռանկայն տեսք՝ կառուցված տուֆից և բազալտից։ Նախագծի վերակոնստրուկցիայի շնորհիվ՝ խորհրդային ճարտարապետությունը համադրվում է ժամանակակիցի հետ՝ ստեղծելով համապատասխան ինտերիեր։ Ճարտարապետներն ավելացրել են թափանցիկություն ու լույս՝ ապակու և լամպերի միջոցով։

«Այբ» դպրոց, Storaket ստուդիա

Դպրոցի C մասնաշենքը նախատեսված է տարրական ու միջին դասարանների աշակերտների համար։ Շենքը կառուցված է Ա և Բ մասնաշենքերի դիմաց, տեղավորում է 180 աշակերտ։ Մասնաշենքի ճարտարապետական փիլիսոփայությունը, ինչպես մյուս երկուսինը, բազմաֆունկցիոնալ, բաց և նորարար կրթական միջավայրի ստեղծումն է։

Smart-կետրոններ, Փոլ Կալուստյանի ստուդիա

Գյուղական տեղակայում ունեցող Smart-կենտրոնները ստեղծված են՝ միավորելու գյուղական էսթետիկան և ժամանակակից ճարտարապետությունը, պահպանելու տարածքի բնականությունը և միաժամանակ առաջադիմական գաղափարախոսություն ներկայացնելու։

Կենտրոնի յուրաքանչյուր մասնաշենք բնությանն ինտեգրված ճարտարապետության ապացույց է․ մասնաշենքերի կառուցման մեջ օգտագործվել են էկո-դիզայնի տարրեր և վերականգնվող էներգիայի աղբյուրներ։

Կենտրոնում կան գրադարաններ, դահլիճներ, բուժկետեր, համակարգչային սրահներ, ռեստորաններ, փակ ու բացօթյա այլ տարածքներ՝ երեխաների ու մեծահասակների համար նախատեսված դասընթացներ կազմակերպելու հնարավորությամբ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---