Թորոսյանը՝ վատագույն սցենարի մասին. Պիկի դեպքում ՀՀ-ի 12,000 մահճակալը կարող է չհերիքել![]() 5 մայիսի 2020 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների համար առանձնացված է մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12,000 է, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մարտի 5-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերից 1462-ն ակտիվ են։ Մայիսի 4-ին նախարար Թորոսյանն ասել էր, որ ՀՀ-ում վարակակիրների թվի աճը կախված է մարդկանց վարքագծից։ Նա նաև նշել էր, որ կանոնները չպահպանելու դեպքում կարող են «պայթյունավտանգ բռնկումներ» լինել, ՀՀ-ում վարակակիրների թիվը կարող է հասնել 500,000-ի՝ հազարավոր մահերով, կարող են հոսպիտալացվել տասնյակ հազարավոր քաղաքացիներ։ Թորոսյանը ներկայացրել է, որ վատագույն սցենարի դեպքում երկրում վարակվածների թիվը կարող է անցնել 524,000-ը, որոնցից 26,200-ի վիճակը կարող է գնահատվել ծանր։ Համավարակի պիկի ժամանակ պահանջվող մահճակալների քանակը կհասնի մոտ 12,400-ի։ Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի նման սցենար երբեք տեղի չունենա։ Ավելի վաղ Թորոսյանը նաև ասել էր, որ հնարավոր է ՀՀ-ում այնպիսի իրավիճակ լինի, որ կորոնավիրուսով վարակված և թեթև ախտանշաններ ունեցող պացիենտներին հիվանդանոցային բուժում չտրվի։ Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2619-ի։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 40 դեպք կա, առոջղացել է 1111 հոգի։ ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |