Մեծ Բրիտանիան 1-ինն է Եվրոպայում կորոնավիրուսից մահվան դեպքերով

Մեծ Բրիտանիան 1-ինն է Եվրոպայում կորոնավիրուսից մահվան դեպքերով

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան 1-ին տեղ է դուրս եկել Եվրոպայում կորոնավիրուսից մահվան դեպքերով, որոնք հասել են 32,000-ի։ Այս վիճակագրության մեջ ընդգրկված են ոչ միայն հիվանդանոցներում, այլև տան պայմաններում կորոնավիրուսի կասկածանքով, ինչպես նաև ծերանոցներում և հոսպիսներում մահացածները։

Բրիտանական Daily Telegraph-ը պաշտոնական տվյալներին հղումով գրում է, որ մինչ խիստ սահմանափակումների կիրառումը, երկիր կարող է մուտք գործած լինել կորոնավիրուսով վարակված առնվազն 20,000 մարդ։ Նրանցից միայն 300-ն է ենթարկվել կարանտինի, գրում է BBC-ն։

Ըստ պարբերականի հաշվարկների՝ հենվելով վարակի փոխանցման ԱՀԿ բանաձևին, երկիր մուտք գործած հիվանդները վարակել են ևս մոտ 50,000 մարդու, այնուհետ՝ շղթայով։

Ըստ բրիտանական Հոում-օֆիսի՝ հունվարի 1-ից մինչև մարտի վերջ Բրիտանիա է ժամանել 18․1 մլն մարդ, այդ թվում Covid-19-ից առավելապես տուժած երկրներից, սակայն պատշաճ բուժստուգումներ չեն իրականացվել։

Հիվանդանոցների բուժանձնակազմի ասոցիացիայի արհմիության նախագահ Կլաուդիա Պաոլոնին կոչ է արել հանրային հետաքննություն անցկացնել, որի շրջանակում կառավարությունը պետք է բացատրի, թե ինչպես է թույլ տվել Եվրոպայում մահացության ամենաբարձր ցուցանիշը։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակի 194,990 դեպք է գրանցվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---