«ՎԵՈՆ»-ը դադարեցրել է Ucom-ի հետ բանակցությունները![]() 6 մայիսի 2020 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Կապի և ինտերնետի համաշխարհային մատակարարներից ՎԵՈՆ ընկերութունը դադարեցրել է բանակցությունները հայկական Ucom-ի հետ, հայտնում են ընկերության ամստերդամյան գրասենյակից։ ՎԵՈՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ դադարեցվել են բանակցությունները՝ կապված հայաստանյան իր մասնաճյուղը ներառող հնարավոր գործարքի հետ, որի մասին հայտնմի էր դարձել հունվարի 15-ին: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, թե Ucom-ը պատրաստվում է գնել «ՎԵՈՆ Արմենիան»՝ Beeline ապրանքանիշով։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել, որ Ucom ընկերությունից հեռանում են հիմնադիր Եսայան եղբայրները։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «ՎԵՈՆ Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։ Ապրիլի 28-ին Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Դրանից հետո վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, թե Ucom-ում Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր էր դառնալու միայն այն պարագայում, եթե դրա դիմաց ստացվող ամբողջ գումարը փոխանցվեր ՀՀ պետբյուջե: ![]() ![]() Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |