Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգին և «Եռաբլուրը» փակ կլինեն

Մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգին և «Եռաբլուրը» փակ կլինեն

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։ Այդ մասին ասվում է Ոստիկանության հայտարարության մեջ։

Եռատոնի շրջանակում միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ կլինեն, իսկ մասսայականները հետաձգվում են:

«Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։ Համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---