Ալմաթի-Թբիլիսի-Երևան չվերթով ՀՀ 35 քաղաքացի կվերադառնա

Ալմաթի-Թբիլիսի-Երևան չվերթով ՀՀ 35 քաղաքացի կվերադառնա

PanARMENIAN.Net - Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում ՀՀ 35 քաղաքացի, այդ թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված ՀՀ 4 քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը։

SCAT ավիաընկերության օդանավը մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքից Երևան է մեկնել։

Պարետատան որոշմամբ, Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---