BBC. Հնարավոր է՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի առաջին դեպքը դեռ 2019-ի դեկտեմբերին է եղել

BBC. Հնարավոր է՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի առաջին դեպքը դեռ 2019-ի դեկտեմբերին է եղել

PanARMENIAN.Net - Ֆրանսիացի բժիշկ Իվ Քոենը հայտնել է, որ 2019-ի դեկտեմբերին իր պացիենտներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նա նշել է, որ վարակի դեպքը հաստատվել է նաև պացիենտի անալիզների կրկնակի հետազոտությունից հետո, փոխանցում է BBC-ն։

Մինչ այժմ մասնագետները կարծում են, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի առաջին 3 դեպքը գրանցվել է 2020-ի հունվարի 24-ին։

Եթե ֆրանսիացի «վաղ» պացիենտի մոտ դրական թեստը հաստատվի, ապա կստացվի, որ կորոնավիրուսը Եվրոպա է մտել մեկ ամիս ավելի շուտ, քան ԱՀԿ-ն էր հայտարարել։ Նշվում է, որ վարակի առաջին դեպքերի մասին ինֆորմացիան շատ կարևոր է՝ համաճարակի ընթացքը հասկանալու համար։

ԱՀԿ-ից նշել են, որ հնարավոր է հայտնաբերվեն վիրուսի ավելի վաղ դեպքեր, կազմակերպության ներկայացուցիչ Քրիստին Լինդմայերը երկրներին կոչ է արել ուսումնասիրել և ստուգել պացինետների՝ հիվանդանոցային նախկին քարտերը՝ պարզելու համար՝ ինչպես է վիրուսը տարածվել։ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից արդեն հայտնել են, որ կառավարությունն ուսումնասիրում է բժիշկ Քոհենի մատնանշած դեպքը, սակայն անհրաժեշտության դեպքում կանցկացվի հետաքննություն։

Ֆրանսիան միակ երկիրը չէ, որ հայտարարել է վարակի ավելի վաղ դեպքերի մասին․ ԱՄՆ-ում պարզել են, որ կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել է մեկ շաբաթ ավելի վաղ, քան իրենք կարծել են։

Աշխարհում 3․6 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսով, Ֆրանսիան վարակակիրների թվով 5-րդն է, երկրում 170,000-ից ավելի վարակաիր կա, մահացել է 25,000-ից ավելի մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---