Միրզոյան․ ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված կա

Միրզոյան․ ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված կա

PanARMENIAN.Net - ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված անձ կա, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատվեց՝ ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք։ Անձը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված է», - ասել է Միրզոյանը։

Նա կոչ է արել անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։

Ավելի վաղ Միրզոյանը հայտնել էր նաև, որ այսուհետ Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն։

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---