Նախարար․ Վիճակը գնալով բարդանում է, թվերն աճում են

Նախարար․ Վիճակը գնալով բարդանում է, թվերն աճում են

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված վիճակը երկրում գնալով բարդանում է, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Թվերի առումով բարձրանալու վրա ենք։ Ունենք 80 ծանր, 30 ծայրահեղ ծանր հիվանդ, 8-ը միացած են արհեստական օդափոխության սարքերի»,- ասել է նա՝ հավելելով, որ թոքաբորբ ունեցող անձնաց թիվն էլ է աճում։

Նա ասել է նաև, որ մայիսի 14-ից արտակարգ դրության ռեժիմը կարող է և երկարացվել, քանի որ դա թույլ է տալիս որոշակի գործիքակազմ կիրառել։ Նախարարի խոսքով՝ որոշումը կկայացվի արտակարգ դրության ժամկետի ավարտից մի քանի օր առաջ։

Հայաստանում մայիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2782-ի: Մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 7։ Առողջացածների ընդհանուր թիվը 1135 է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---