Վերջին կես դարում առաջին անգամ Տավուշում ընձառյուծ է նկատվել

Վերջին կես դարում առաջին անգամ Տավուշում ընձառյուծ է նկատվել

PanARMENIAN.Net - 50 տարվա դադարից հետո Տավուշի մարզում ընձառյուծ է նկատվել, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Ընձառյուծը նկատվել է մարզի Ենոքավան համայնքում դրված տեսախցիկների շնորհիվ։

Այսպիսով, Տավուշը դարձել է ՀՀ չորրորդ մարզը, որտեղ ընձառյուծ է բնակվում։ Մարզում կենդանուն վերջին անգամ տեսել էին 1970-ականներին։

Ավելի վաղ՝ 2019-ի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, թե Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել:

Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։ Այսպիսով, ՇՄ նախարարությունը հավաստում է, որ կենդանին այդ տարածքում վերջին կես դարում առաջին անգամ։

2002 թվականից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ Բնության համաշխարհային հիմնադրամն իրականացնում է Հայաստանում ընձառյուծի պահպանության ծրագիրը։ Ըստ տվյալների, 1970-80-ականներին Հայաստանում ընձառյուծը բավական տարածված է եղել, սակայն հետագայում ընձառյուծի որսն ընդլայնվել, իսկ 1987-ից ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:

Այժմ կովկասյան ընձառյուծը, ներառված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---