Վրաստանը հուլիսի 1-ից զբոսաշրջիկների կընդունի 7 մայիսի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային պանդեմիայից հետո Վրաստանը կսկսի ընդունել արտասահմանցի զբոսաշրջիկներին հուլիսի 1-ից, հայտնել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան։ Նա նշել է, որ դա պահանջում է կառավարության կողմից մանրակրկիտ աշխատանք, փոխանցում է Aysor.am-ը։ «Հունիսի 15-ից Վրաստանը կբացվի` տեղական տուրիստական ծառայություններ մատուցելու համար, իսկ հուլիսի 1-ից երկիրը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկներին: Վրաստանը կլինի առաջին երկրներից մեկը, որը կբացի իր սահմաններն ու ենթակառուցվածքը, որպեսզի արտասահմանյան հյուրեր ընդունի», -ասել է նա։ Ըստ Գախարիայի՝ բոլոր համապատասխան գերատեսչությունները պետք է մանրակրկիտ աշխատեն, որպեսզի մեկ ամսում հասցնեն պատրաստվել դրան: Վրաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 615-ի, վիրուսից վերականգնվել է 275 հոգի, մահացել է 9 մարդ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |