Կարեն Կարապետյանը հրավիրվել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողով

Կարեն Կարապետյանը հրավիրվել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողով

PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը հրավեր է ուղարկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ մասնակցելու հանձնաժողովի մայիսի 11-ի դռնփակ նիստին։ Այդ մասին հայտնլ է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հանձնաժողովը պաշտոնական պատասխան դեռ չի ստացել։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ իրենց փորձագետը հրավերը հանձնել է Կարապետյանի գրանցման հասցեով, տան աշխատակիցը գրավոր հավաստել է, որ ստացել է ու տեղեկացրել, որ նախկին վարչապետն այժմ Հայաստանում է։

2017 թվականի մարտին Կարեն Կարապետյանը խորհրդարանում ասել է, թե ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---