Նախարար․ ՀՀ-ն Մեծամորի ատոմակայանի վերազինման համար ռուսականից բացի այլ միջոցներ կներգրավի 7 մայիսի 2020 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերազինման համար նոր միջոցներ կներգրավի՝ փոխելով նաև ֆինանսավորման ձևաչափը, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հայաստանը ճիշտ է համարում ֆինանսական նոր միջոցների ներգրավումը: Մենք բանակցում ենք գործընկերների հետ, որպեսզի չերկարաձգվի համաձայնագիրը, որի ժամկետն ավարտվել էր»,- ասել է Պապիկյանը: Նա հայտնել է, որ Հայաստանն ունի ներգրավված վարկային միջոցներ, որոնք դեռ չի օգտագործել: Դրանք, ըստ նախարարի՝ կարող են ուղղվել Մեծամորի ատոմակայանի վերազինմանը: Պապիկյանը հիշեցրել է, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի տրամադրած՝ մինչև $270 մլն վարկային գծով և $30 մլն դրամաշնորհով: «Նախատեսված էր վճարումները սկսել 2020 թվականից, հետո այդ ժամկետը մեկ տարով հետաձգվել էր։ Սակայն այժմ էլ կորոնավիրուսի տարածման պատճառով վտանգ կա, որ աշխատանքները կհետաձգվեն: Այդ պատճառով, երբ վարկերի վճարման ժամանակը գա, աշխատանքները, հնարավոր է, ամբողջությամբ չավարտվեն»,- ասել է նախարարը: 2020-ի փետրվարին ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն հայտարարել էր, որ Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից։ Ըստ Սվիրիդենկոյի՝ Մեծամորի ատոմակայանի արդիականացման համար Ռուսաստանի տրամադրած $270 մլն վարկից արդեն իսկ ծախսվել է մոտ 200 միլիոնը, սակայն վարկային այդ պայմանագրի երկարաձգման համար բանակցությունները դեռ չեն ավարտվել: Դեռ 2020-ի փետրվարին պազվել էր, որ կողմերը դեռ չեն ստորագրել վարկի երկարաձգման մասին պայմանագիրը, որով հնարավորություն կտրվի ՀԱԷԿ-ի արդիականացման գործընթացը երկարաձգել միչև 2021-ը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |