Կոտայքում կորոնավիրուսով վարակի 345 դեպք կա

Կոտայքում կորոնավիրուսով վարակի 345 դեպք կա

PanARMENIAN.Net - Կոտայքի մարզում մայիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպքեր, որից առողջացել են 142 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 7 է»,- ասվում է գրառման մեջ։

Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2884-ի: Կորոնավիրուսից մահվան 42 դեպք կա, այլ պատճառով՝ 9։ Առողջացածների ընդհանուր թիվը 1185 է։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---