Beeline-ը Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփի է հրավիրում

Beeline-ը Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփի է հրավիրում

PanARMENIAN.Net - Ինչպես և շատ միջազգային կազմակերպություններ, Հայաստանում Beeline-ն իրականացնում է վճարվող ստաժավորման ծրագիր ուսանողների համար, և այս տարի 3G՝ «Երրորդ սերունդ» ծրագրին մասնակցելու համար արդեն ընդունվում են հայտեր:

Ծրագրի շրջանակում ստաժավորումը տևում է 11 ամիս. այդ ընթացքում ուսանողների հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, և նրանք մասնակցում են ընկերությունում իրականացվող իրական նախագծերին՝ տվյալ ծառայության մենեջերի ղեկավարությամբ, ստանում են աշխատավարձ և այլ առավելություններ, ինչպես նաև նրանց աշխատանքային գրաֆիկը հարմարեցվում է դասացուցակին:

12 տարվա ընթացքում ծրագրին մասնակցել է մոտ 160 ուսանող, որոնք աշխատանքային փորձ են ձեռք բերել Հայաստանի առաջատար ընկերություններից մեկի ամենատարբեր ստորաբաժանումներում՝ տեխնիկական, ՏՏ, կոմերցիոն, իրավաբանական և այլն: Մասնակիցների մոտ 50%-ը հետագայում աշխատանքի առաջարկ է ստացել ընկերությունից:

«Beeline-ը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկն է և միջազգային մեծ կորպորացիայի մաս, վստահ եմ, որ նման տեղում առաջին աշխատանքային փորձ ստանալը հիանալի հնարավորություն է: Կարծում եմ, երիտասարդ մասնագետները կգնահատեն մեր զարգացած կորպորատիվ մշակույթը և կկարողանան իրենց վառ գաղափարներով էլ ավելի լավը դարձնել մեր աշխատանքն ու մատուցվող ծառայությունները», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 31-ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ուղարկել այն ինքնակենսագրականի հետ (CV) student@beeline.am էլ. հասցեին։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության www.beeline.am կայքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---