Հռոմում կկայանա Հրանտ Դինքի անվան լրագրողական մրցանակների հանձնման երկրորդ մրցանակաբաշխությունը15 հունվարի 2009 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Հռոմի հայկական համայնքի նախաձեռնությամբ հունվարի 23-ին Իտալիայի մայրաքաղաքում կկայանա հայ-թուրքական «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի անվան լրագրողական մրցանակների հանձնման երկրորդ մրցանակաբաշխությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Հռոմի հայկական համայնքում: Այդ միջոցառումը, որի նախաձեռնողը Հռոմի Հայկական համայնքի խորհուրդն է, նպատակ է հետապնդում ցույց տալ, թե որքան արժեքավոր է այն լրագրողների աշխատանքը, ովքեր չեն վախենում խոսել նման զգայուն հարցերի մասին, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: «Հրանտ Դինքի անվան մրցանակը հանձնվում է ինչպես տեղեկատվության ազատության, այնպես էլ արիության եւ ազնվության ցուցաբերման համար: Հենց արիություն էր ցուցաբերվել Հրանտ Դինքի, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ թուրք մտավորականության այլ ներկայացուցիչների կողմից, որոնք չէին լռում Հայոց ցեղասպանության խնդրի մասին»,- ասվում է PanARMENIAN.Net ուղարկված հաղորդագրությունում:Այս տարի մրցանակները շնորհվելու են իտալական RAI ռադիոընկերության լրագրող Պատրիսիա Ալբերիչիին եւ «Libero» թերթի լրագրող Կատերինա Մանիաչեին: Մրցանակաբաշխության շրջանակներում կկայանա նաեւ «Tempi» ամսագրի հատուկ թղթակից Ռոդոլֆո Կասադեայի «Ոչխարների արյունը. Նյութ Մերձավոր Արեւելքում հետապնդվող քրիստոնյաների մասին» գրքի շնորհանդեսը: Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում` «Ագոս» թերթի գրասենյակի դիմաց: Դինքի սպանության գործով հետաքննվում են 20 կասկածյալներ, որոնցից ութը ներկա պահին բանտարկված են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |