ՀՀ-ում վարակման 145 նոր դեպք կա ու 2 մահ

ՀՀ-ում վարակման 145 նոր դեպք կա ու 2 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3029-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 145-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել` մեկը կորոնավիրուսից, մյուսը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 43 դեպք կա, այլ պատճառով՝ 10։

Ապաքինվել է 33 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1218 է։ Փաստացի բուժվում է 1758 մարդ։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 29,205 անձ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---