«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»․ Ֆոնդերի ստեղծումից միջին տարեկան եկամտաբերությունը 8.7%-9.1% է 8 մայիսի 2020 - 16:53 AMT PanARMENIAN.Net - 2020-ի մարտի վերջի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» կողմից կառավարվող ֆոնդերի ակտիվների մեծությունը կազմել է մոտ 136 մլրդ դրամ։ Ֆոնդերի ընդհանուր ներդրումներն ուղղակիորեն կամ անուղղակի դիվերսիֆիկացված են տարբեր աշխարհամասերում և երկրներում, տարբեր ակտիվների դասերում, որոնք արտահայտված են տարբեր արժույթներով։ Կորոնավիրուսի բռնկումն ամբողջ աշխարհում բացասաբար է անդրադառնում համաշխարհային ֆինանսական շուկաների վրա: Սակայն այն առավել խիստ է արտահայտվում հատկապես համաշխարհային բաժնետոմսերի շուկայի վրա, որտեղ անկումը 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 20-25%՝ ըստ առանձին ինդեքսների։ «Նշված անկումը չէր կարող իր բասացական ազդեցությունը չունենալ հայաստանյան այն կենսաթոշակային ֆոնդերի վրա, որոնց ակտիվների մի մասը ներդրված է բաժնետոմսերում։ Այն բավականին զուսպ է եղել՝ պայմանավորված մեր գործողություններով: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից հայաստանյան կենսաթոշակային ֆոնդերի կառավարման պատմությունը փաստում է, որ վերջին 6 տարիների ընթացքում եղել են կարճատև ժամանակահատվածներ, որոնց ընթացքում ֆոնդերն արձանագրել են բացասական արդյունքներ, սակայն բոլոր դեպքերում էլ անկումներին հաջորդել են աճի առավել երկար ժամանակահատվածներ: Արդյունքում, ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկանացված եկամտաբերության ցուցանիշները գտնվում են բավականին բարձր մակարդակում՝ տատանվելով 8.7%-9.1% միջակայքում։ ‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››-ը կենսաթոշակային ֆոնդերը կառավարելիս առաջնորդվում է՝ ելնելով ֆոնդերի մասնակիցների լավագույն շահերից՝ օգտվելով ֆրանսիական Ամունդիի էքսպերտիզայից և տեխնիկական աջակցությունից»,- նշել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության տնօրենի տեղակալ, Ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։ Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |