Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև դեպքով ՀՔԾ-ում քրգործ կա

Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև դեպքով ՀՔԾ-ում քրգործ կա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրգործ։

«Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 117-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) հատկանիշներով»,- ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ կատարվում է նախաքննություն:

Ապրիլի 29-ին միջադեպ էր եղել ԱԺ փոխխոսնակի և ակտիվիստի միջև։ Սիմոնյանը հայտարարել էր, թե Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ի պատասխան իր բարևի, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---