Ծեծկռտուք Հոնկոնգի խորհրդարանում՝ աթոռի համար

Ծեծկռտուք Հոնկոնգի խորհրդարանում՝ աթոռի համար

PanARMENIAN.Net - Հոնկոնգի խորհրդարանում պատգամավորների միջև ծեծկռտուք է եղելօրենսդրական նախաձեռնության ներկայացուցչական հանձնաժողովի ղեկավարի աթոռի համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ միջադեպը գրանցվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր կուսակցության պատգամավորները փորձել են իշխանամետ դաշինքի օրակարգին միջամտել՝ հայտնելով, որ անհրաժեշտ է քննարկումից առաջ հանձնաժողովի նոր նախագահ նշանակել։

Քաղաքական հակառակորդների միջև խորհրդարանում անկարգություններ են սկսվել։

Պրոպեկինյան կուսակցության առաջնորդ Սթարի Լին ուղղվել է դեպի հանձնաժողովի ղեկավարի աթոռը, նրան շրջապատել են կուսակիցները, անվտանգության աշխատողները ևս խոչընդոտել են, որ նրան մոտենան ընդդիմադիր հակառակորդները։

Մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովում նույնպես ծեծկռտուք է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ նման միջադեպեր գրանցվում են խորհրդարանական բոլոր երկրներում։

 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան