Ուհանում ապրիլի սկզբից կորոնավիրուսի 1-ին դեպքն է գրանցվել

Ուհանում ապրիլի սկզբից կորոնավիրուսի 1-ին դեպքն է գրանցվել

PanARMENIAN.Net - Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Ուհանում ապրիլի 3-ից հետո առաջին անգամ պացիենտի մոտ վիրուս է հաստատվել, վարակակրի վիճակը ծանր է, փոխանցում է Newsru.com-ը։

Նշվում է, որ ամբողջ Հուբեյ նահանգում այժմ միակ դեպքը Ուհանում է գրանցված։ Ավելի վաղ նահանգի՝ առողջապահական հարցերով ներկայացուցիչ Մի Ֆենը հայտնել էր, որ Ուհանում և ամբողջ նահանգում կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտը հիվանդանոցից դուրս է գրվել ապրիլի 14-ին։

Ընդհանուր առմամբ, մայիսի 10-ի դրությամբ ամբողջ Չինաստանում կորոնավիրուսի 14 դեպք է հաստատվել, ևս 20 պացիենտի մոտ վիրուսը հաստատվել է, սակայն նրանք ախտանշաններ չեն ունեցել։ Նոր հաստատված դեպքերից միայն 2-ն են կապված արտասահմանում վարակվելու հետ։ Նախորդ մեկ օրում երկրում մահվան ոչ մի դեպք չի եղել։

Կորոնավիրուսի համաշխարային պանդեմիան սկսվել է 2019-ի դեկտեմբերին՝ Չինաստանից, ու տարածվել ամբողջ աշխարհով։ Երկրում վարակի մոտ 84,000 դեպք է հաստատվել, վիրուսից մահացել է 4600-ից ավելի մարդ։ 2020-ի մայիսի 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով համաշխարհային առաջատարն ԱՄՆ-ն է՝ 1․3 մլն-ից ավելի մարդ։ ԱՄՆ-ում վարակից մահացել է մոտ 80,000 մարդ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---