Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ մայիսի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-15-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Արարատի, Արմավիրի, Վայոց ձրի մարզերում մինչև +22-24 աստիճան կգրանցվի, իսկ Սյունիքում՝ մինչև +26 աստիճան։

Երևանում՝ մայիսի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 13-ի երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 15-16-ին ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի մինչև+ 24 աստիճան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---